As. Բարսելոնան համաձայնության է եկել Վալենսիայի ֆուտբոլիստի հետ

«Բարսելոնայի» ղեկավարները համաձայնության են եկել «Վալենսիայի» հետ, կիսապաշտպան Կառլոս Սոլերի տրանսֆերի հարցում։

As հեղինակավոր հրատարակության համաձայն՝ կատալոնական թիմն ամռանը պայմանագիր կկնքի 25-ամյա իսպանացի ֆուտբոլիստի հետ, որի համար «բլաուգրանան» «Վալենսիային» կվճարի մոտ 20 միլիոն եվրո։ Հիշեցնենք, որ Սոլերը «չղջիկների» սան է։ Կիսապաշտպանն իր ողջ կարիերան անցկացրել է «Վալենսիայում»:

Այս մրցաշրջանում Կառլոս Սոլերը Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 28 հանդիպում, որոնցում դարձել է 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։