Ձվածեղը պատրաստ է, անարժան. Նապոլիի երկրպագուներն` Ինսինյեին

«Նապոլիի» երկրպագուները «Սասուոլոյի» հետ խաղից առաջ ակումբի հարձակվող Լորենցո Ինսինյեին տարօրինակ նվեր են նվիրել՝ մեկ տուփ ձու։ Սա ուղեկցվել է բողոքի ցույցով՝ «Ձվածեղը պատրաստ է, անարժան», հայտնում է Football Italia-ն:

Երկրպագուները ֆուտբոլիստին ասել են, որ ձվերը բաժանի թիմակիցներին։ Հաղորդվում է, որ այս կերպ ուլտրասները իրենց վրդովմունքն են հայտնել Սկուդետոյի համար պայքարում ձախողման կապակցությամբ։

Ֆուտբոլիստներն իրենց հերթին երկրպագուներին պատասխանել են վեց գոլով, որոնք նրանք խփեցել են «Սասուոլոյի» դարպասը։ Հանդիպումն ավարտվել է 6:1 հաշվով։

«Նապոլին» Իտալիայի ընթացիկ առաջնությունում առայժմ զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: