«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը խոսել է թիմում Կրիշտիանու Ռոնալդուի ապագայի մասին.
«Այս հարցը արժե տալ Էրիկ տեն Հագին:
Ռոնալդուն ցույց է տվել, որ դեռ կարող է լինել թիմի կարևոր մասը, բայց պարզ է, որ «Մանչեսթեր Յունայթեդին» նոր հարձակվողներ են պետք:
Հաջորդ մրցաշրջանում թիմում պետք է լինի երկու կամ երեք նոր հարձակվող, դա բավականին ակնհայտ է»,- Ռանգնիկի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:
Այս մրցաշրջանում պորտուգալացին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 37 խաղում դարձել է 23 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։