Տիլեմանսը ցանկանում է կարիերան շարունակել իսպանական գրանդի կազմում

«Լեսթերի» բելգիացի կիսապաշտպան Յուրի Տիլեմանսը հաջորդ տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», հայտնում է Goal-ը՝ հղում անելով լրագրող Սաշա Տավալիերիին։

Ավելի վաղ բրիտանական լրատվամիջոցները գրել էին, որ Տիլեմանսին հավակնում են «Լիվերպուլն» ու «Արսենալը»։ Բելգիացին ցանկանում է հեռանալ «Լեսթերից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, քանի որ ցանկանում է խաղալ Չեմպիոնների լիգայում։

Տիլեմանսն Անգլիայի Պրեմիեր լիգայում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt պորտալը տրանսֆերային շուկայում խաղացողի արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։