Քին. Նա ինձ դուրս բերեց փողոցից

Հանրահայտ ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլայի մահը ծանր հարված էր բազմաթիվ ֆուտբոլիստների համար, ովքեր հայտնիություն ձեռք բերեցին նաև Ռայոլի շնորհիվ: Տեղի ունեցածն անտարբեր չի թողել նաև Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Մոյզ Քինին։

-Ես դեռ չեմ կարողանում հավատալ դրան: Դու ինձ հանեցիր փողոցից, դու ինձ այնքան շատ բան սովորեցրիր այս կյանքում: Մենք հրաժեշտ չենք տալիս, քանի որ դու միշտ կմնաս իմ սրտում։ Հանգչիր խաղաղությամբ, Մեծ Բոս,- գրել է Քինը իր սոցիալական ցանցերից մեկում։

Ռայոլան մահացել է 54 տարեկան հասակում ծանր հիվանդության պատճառով։