Սպինացոլա․ Իտալիայի հավաքականի երազանքն ապրում է․ վստահ եմ՝ շուտով կվերադառնամ խաղադաշտ

Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Սպինացոլան Եվրո-2020-ի քառորդ եզրափակչի՝ Բելգիայի հետ խաղից հետո նշել է, որ իր թիմն այս մրցաշարում ավելիին է ունակ․

«Ցավոք, մենք բոլորս գիտենք, թե ինչ տեղի ունեցավ երեկ, բայց մեր երազանքն ապրում է։ Այս հիանալի թիմի համար ոչ մի անհնարին բան չկա։ Շուտով ես կվերադառնամ խաղադաշտ, ես դրանում վստահ եմ»,- գրել է Սպինացոլան սոց․ցանցերի իր էջերում։

Հիշեցնենք՝ հանդիպման 79-րդ րոպեին Սպինացոլան լուրջ վնասվածք ստացավ ու պատգարակով դուրս բերվեց խաղադաշտից՝ արցունքն աչքերին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա մոտ աքիլեսյան ջլի վնասվածք է ախտորոշվել։ Վերականգնման համար, ըստ միջազգային լրատվամիջոցների, 4 ամիս կպահանջվի։

Եվրո-ի կիսաեզրափակչում Իտալիայի հավաքականը կմրցի Իսպանիայի հետ։

Եվրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում:

Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստներն աջակցել են վնասվածք ստացած Սպինացոլային