Կլոպը խոսել է Լիվերպուլի հետ պայմանագիրը երկարաձգելու պատճառներից մեկի մասին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է ակումբի հետ պայմանագիրը մինչև 2026 թվականի ամառ երկարաձգելու մասին։

Կլոպը խոստովանել է, որ երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ՝ նաև հանուն թիմի առաջատար խաղացողներ Մոհամեդ Սալահի և Սադիո Մանեի։

«Եթե իմ պայմանագրի երկարաձգումը դրական նշան է տղաների համար, ապա դա լավ է, բայց ես չեմ կարծում, որ դա առանցքային պահ կլինի, երբ նրանք որոշեն իրենց ապագան։ Սա նրանց կյանքն է։

Պայմանագիրը երկարաձգելով՝ և՛ ես, և՛ ակումբը ցանկանում էինք տղաներին երաշխիք տալ, որպեսզի բոլորը հասկանան, թե ինչ է սպասվում ապագայում»,- մեջբերում է մարզչին Goal-ը։