ՄՅՈՒ-ի նախկին հարձակվողը մոտ է Եվրոպա վերադառնալուն

Հարձակվող Օդիոն Իգալոն կարող է դառնալ իսպանական «Խետաֆեի» խաղացող, հայտնում է Football Espana-ն։ 2019 թվականին «Մանչեսթեր Յունայթեդից» հեռացած հարձակվողը հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի առաջնությունում։

Իսպանական թիմի գլխավոր մարզիչ Կիկե Սանչես Ֆլորեսը և Օդիոն Իգալոն միասին աշխատել են «Ուոթֆորդում», ինչպես նաև չինական «Շանհայ Շենհուայում»:

Այս մրցաշրջանում Իգալոն անցկացրել է 32 հանդիպում, որոնցում դարձել է 25 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

32-ամյա նիգերիացու պայմանագիրն «Ալ-Հիլալի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 3 միլիոն եվրո։