Եվս մեկ ակումբ միացել է Բարսելոնայի ֆուտբոլիստի տրանսֆերային մրցավազքին

Calciomercato հրատարակությունը հայտնում է, որ Թուրինի «Յուվենտուսի» դիտակետում է հայտնվել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը։

Հարկ է նշել, որ աստղային կիսապաշտպանին ձեռք բերելն այնքան էլ հեշտ չի լինի, քանի որ նրա ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի շարք թոփ-ակումբներ։

Դե Յոնգի տրանսֆերային արժեքը գնահատվում է 70 միլիոն եվրո, իսկ նրա գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։

Ներկայիս թիմի կազմում հոլանդացին մասնակցել է 28 հանդիպման, խփել է 3 գնդակ և կատարել նույնքան գոլային փոխանցում։