Արսենալն այս ամառ կպայքարի երկու ֆուտբոլիստների տրանսֆերների համար

«Արսենալը» շարունակում է նոր հարձակվող փնտրել, քանի որ պատրաստվում է ուժեղացնել իր հարձակման գիծն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Լրագրող Ֆրեդի Փաքսթոնը պնդում է, որ լոնդոնցիները կապի մեջ են եղել «Նապոլիի» առաջատար Վիկտոր Օսիմհենի գործակալների հետ:

Նիգերիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Նյուքասլ Յունայթեդը», սակայն ինքը՝ ֆուտբոլիստը, ցանկանում է տեղափոխվել «Էմիրեյթս», եթե «զինագործները» դուրս գան Չեմպիոնների լիգա։ Հավանական տրանսֆերը կարող է կազմել մոտ 100 մլն եվրո։

Լոնդոնյան ակումբը շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել նաև «Մարսելի» կիսապաշտպան Բուբակար Կամարայի նկատմամբ, հայտնում է Football.london-ը:

22-ամյա խաղացողը մերժել է «Մարսելի» նոր պայմանագրի առաջարկը և դժվար թե մնա Ֆրանսիայում: Չնայած նրան, որ նրա ապագան կապում են «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, «զինագործները» հնարավորություն ունեն հաղթելու նրա տրանսֆերային մրցավազքում այս ամառ: