Անչելոտի. Հաճախ մարզիչները ճշմարտությունը չեն ասում

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի խոսքերը, ով ավելի վաղ ասել էր, որ ներկա պահին հարձակվող Կիլիան Մբապեն հաջորդ մրցաշրջանում 100%-ով կմնա ֆրանսիական ակումբում։

«Երբեմն մարզիչները չեն ասում ճշմարտությունը»,- ասել է Անչելոտին Լա լիգայի «Էսպանյոլի» դեմ տնային խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում։

Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է այս ամառ։ Ֆրանսիական ակումբն իր հարձակվողին առաջարկում է նոր պայմանագիր, որով նա կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող խաղացողը: