Լուկա Մոդրիչն ու Մադրիդի «Ռեալը» պայմանավորվել են երկարաձգել գործող պայմանագիրը։
Կողմերը պայմանավորվել են մինչև 2023 թվականը ու դրանից հետո ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ, հայտնում է As-ը։
Բացի այդ, խորվաթին առաջարկվել է ֆուտբոլիստի կարիերայի ավարտից հետո մտնել Արքայական ակումբի սպորտային կառույց։
36-ամյա ֆուտբոլիստը երազում է կարիերան ավարտել Մադրիդի «Ռեալում»: Այդ իսկ պատճառով նա շարունակում է ակտիվորեն պահպանել մարզավիճակը, որպեսզի համապատասխանի ակումբի մակարդակին: