Քրիս Փոլը` NBA-ի ռեկորդակիր

«Ֆինիքս Սանսի» խաղարկող Քրիս Փոլը NBA-ի փլեյ-օֆֆի ռեկորդ է սահմանել «Նյու Օռլեանի» դեմ առաջին շրջանի սերիայի 6-րդ խաղում` առանց վրիպելու հաջող նետումների քանակով:

Փոլը` 14 նետումից 14-ն էլ հաջող է կատարել` վաստակելով 33 միավոր։

Միայն լեգենդար կենտրոնական Ուիլթ Չեմբերլենն է ավարտել խաղերը ավելի շատ հաջող նետումներով՝ առանց վրիպելու` 18-ից 18-ից և 16-ից՝ 16-ից, սակայն այս երկու դեպքն էլ եղել է կանոնավոր առաջնության շրջանակում:

«Սա անհավանական ձեռքբերում է, դուք չեք պատկերացնում, թե որքան յուրահատուկ է այս արդյունքն ինձ համար:

Սկզբում չէի պատկերացնում, որ շարժվում եմ առաջ, առանց վրիպման։ Մեծ ընդմիջման ժամանակ ես հասկացա, որ պետք է մի փոքր ավելի հաճախ նետել»,- Փոլի խոսքերն է փոխանցում NBA-ի պաշտոնական էջը: