«Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին Անգլիայի Պրեմիեր լիգան համեմատել է եվրոպական Սուպերլիգայի հետ։
«Դատավարությանն աջակցելու համար պետք է վստահ լինել: Մենք հանգիստ կսպասենք Եվրոպական դատարանի որոշմանը: Չեֆերինի հետ երկխոսությունն ընդհատվել է:
Մենք կարող ենք քննարկել Չեմպիոնների լիգայի ձևաչափը, բայց պետք է խոսել ֆուտբոլի կառավարման մասին։ Այն, ինչ շատերը չեն գիտակցում, և դա միայն Իտալիայի խնդիրը չէ, այն է, որ մենք արդեն ունենք Սուպերլիգա: Դա Անգլիայի Պրեմիեր լիգան է:
Տաղանդները գնում են այնտեղ, որտեղ լավագույնս վարձատրվում են: Պրեմիեր լիգան տարեկան վաստակում է 4,2 միլիարդ եվրո և կամաց-կամաց խլում է բոլոր տաղանդներին:
ՈւԵՖԱ-ն ակնկալում է, որ Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանում 5 միլիարդ եվրո կվճարվի: Կարող եք մտածել, թե որքան գումար կստանան Իտալիան, Ֆրանսիան կամ Իսպանիան»,- ասել է Անդրեա Անյելին Tuttosport-ին: