Լևանդովսկին զգացում ունի, որ Իսպանիայում կկարողանար նվաճել «Ոսկե գնդակը». Մարտինես

«Բավարիայի» իսպանացի նախկին կիսապաշտպան Խավի Մարտինեսը խոսել է լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հետ կապված իրավիճակի մասին։

«Լևանդովսկին ամենայն հավանականությամբ, հավատում է, եթե խաղար Իսպանիայում կարող էր նվաճել «Ոսկե գնդակը» 1-2 անգամ, որի մասին Ռոբերտը վաղուց է երազում։ Նա գիտի, որ դա «Բարսելոնայում» կամ «Ռեալում» անելն ավելի հեշտ կլինի, քան Գերմանիայի առաջնությունում:

Հավանականություն կա, որ Ռոբերտը կհայտնվի Կատալոնիայում:

«Բավարիայի» հետ խնդիրն այն է, որ նա ազատման կետ չունի: Եթե ​​«Բավարիան» չի ցանկանում վաճառել քեզ, ուրեմն քեզ համար բարդ կլինի»,- Մարտինեսի խոսքերն է փոխանցում Goal-ը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Լևանդովսկին ցանկանում է ամռանը հեռանալ գերմանական ակումբից: Այս մրցաշրջանում լեհ հարձակվողը Բունդեսլիգայում անցկացրել է 31 հանդիպում և դարձել 33 գոլի հեղինակ։