Ֆեյենորդն ընդհատեց Մարսելի ռեկորդային շարքը

Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Ֆեյենորդը» հաղթեց Մարսելի «Օլիմպիկին» 3:2 հաշվով: «Օլիմպիկի» համար դա նշանակում է, որ յոթ հաղթական հանդիպումներից հետո այս մրցաշարում նրանք կրեցին իրենց առաջին պարտությունը վերջին կես տարում։

Վերջին անգամ «Մարսելը» Եվրոպա լիգայի խմբային փուլում պարտվել էր «Գալաթասարային» 2։4 հաշվով։ Դրան հաջորդել էր յոթ անընդմեջ հաղթանակների շարքը, որը ռեկորդային էր դարձել ակումբի համար։

Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթից` Ֆրանսիայում: