ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն դեռ չի որոշել, թե որտեղ է շարունակելու կարիերան։
Այս մասին պատմել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն FIVE փոդքաստում:
«Մբապեն իր ձեռքի տակ ունի պայմանագիր «Ռեալի» հետ, ուստի Մադրիդում մարդիկ վստահ են և հանգիստ:
Բայց Կիլիանին մոտ կանգնած աղբյուրներն ինձ ասացին, որ նա դեռ չի որոշել։ ՊՍԺ-ն խելահեղ գումար է առաջարկում նրան 1-2 մրցաշրջան պահելու համար»,- ասել է Ռոմանոն:
Մբապեի գործող պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ ավարտվում է այս ամռանը: