Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստներն առավելագույն պարգևավճարներ կստանան․ ՈՒՖԱ-ի նախագահ

Ուկրաինայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Անդրեյ Պավելկոն նշել է, որ ազգային հավաքականի ֆուտբոլիստները առավելագույն պարգևավճարներ կստանան Եվրո-2020-ում իրենց ելույթների համար․

«Մեր ֆուտբոլիստները չեն հարցնում պարգևավճարների մասին, չեն հարցնում, թե մյուս թիմերը որքան են ստանում, իրենք՝ որքան։ Նրանց հետաքրքրում է արդյունքը, Եվրոպայի առաջնությունում խաղալն ու հաջող ելույթ ունենալը։ Սա խոսում է այն մասին, որ մեր հավաքականի համար ամենակարևորը հնարավորինս լավ հանդես գալն ու մեր երկիրը եվրոպական ասպարեզում ներկայացնելն է։

Հավատացեք, նրանք, ինչպես միշտ, կստանան առավելագույն պարգևավճարներ։ Մենք բոլորս հասկանում ենք, որ այն գումարները, որ ՈՒԵՖԱ-ն տալիս է ելույթների համար, մենք ստանում ենք մեր հավաքականի ցուցադրած խաղի ու ֆուտբոլիստների շնորհիվ։ Հստակ կարող եմ ասել, որ մեր ֆուտբոլիստները շատ գոհ կլինեն, նրանք դա գիտեն։ Հույս ունեմ՝ այս հարցը հիմա չի անհանգստանցում մեր խաղացողներին»,- Պավելկոյի խոսքերն է փոխանցում Football.ua-ն։

Եվրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: