Ես գնում էի մարզադաշտ, որպեսզի նրա անունը վանկարկեմ. Սիմոնս

ՊՍԺ-ի երիտասարդ ֆուտբոլիստ Խավի Սիմոնսը կիսվել է ՊՍԺ-ում Լեո Մեսսիի հետ միասին խաղալու տպավորություններով:

«Ի՞նչ կարող եմ ասել… նա իսկապես ֆուտբոլի պատմության ամենաուժեղ խաղացողն է:

Ինձ համար` մի մարդու, ով գնում էր մարզադաշտ նրա անունը վանկարկելու, հիմա նրա կողքին խաղալը երազանքի է նմանվում»,- ՊՍԺ-ի 19-ամյա կիսապաշտպանին է մեջբերում Canal Supporters-ը:

Սիմոնսը «Բարսելոնա»-ի սան է: Նա ՊՍԺ է տեղափոխվել 2019 թվականի ամռանը։