🎥Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստներն աջակցել են վնասվածք ստացած Սպինացոլային

Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստները Եվրո-2020-ի քառորդ եզրափակչի՝ Բելգիայի հետ խաղից հետո, աջակցել են թիմի պաշտպան Լեոնարդո Սպինացոլային, որը հանդիպման 79-րդ րոպեին ծանր վնասվածք ստացավ ու պատգարակով դուրս բերվեց խաղադաշտից՝ արցունքն աչքերին։

Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստները Մյունխենից մեկնելիս՝ ինքնաթիռի մեջ, սկսել են վանկարկել Սպինացոլային անունն ու երգել են նրա պատվին։

Սպինացոլան վնասվածքի պատճառով մոտ 4 ամիս բաց կթողնի, իսկ Իտալիայի հավաքականը Եվրո-ի կիսաեզրափակչում կխաղա Իսպանիայի հետ։

Եվրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: