Օուեն. Ռեալին անհնար է ապշեցնել

«Ոսկե գնդակի» դափնեկիր Մայքլ Օուենն խոսել է Մադրիդի «Ռեալի» ներուժի մասին Չեմպիոնների լիգայում.

Երեքշաբթի իսպանական ակումբը առաջին կիսաեզրափակիչում հյուրընկալվելիս 3:4 հաշվով պարտվել էր «Մանչեսթեր Սիթիին»։

«Ռեալն» այնքան փորձառու է, որ սպասում է, չի շտապում և կառչում է խաղից: Նրանց անհնար է ապշեցնել։

Եվ հիմա, Մանչեսթերում 90 րոպե անց, նրանք վերադարձել են «Սանտիագո Բեռնաբեու»՝ հավանաբար մտածելով. «Վաու, մենք այստեղ ֆավորիտ ենք լինելու», – BT Sport-ին ասել է Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվողը:

«Ռեալի» և «Սիթիի» միջև պատասխան հանդիպումը կայանալու է մայիսի 4-ին: