Եվրո-2020․ Դանիան այսօր կխաղա Չեխիայի, Անգլիան՝ Ուկրաինայի հետ

Այսօր՝ հուլիսի 3-ին, կկայանան Եվրո-2020-ի քառորդ եզրափակչի վերջին երկու հանդիպումները։

Խաղային օրը կմեկնարկի ժամը 20։00-ին Չեխիայի և Դանիայի հավաքականների միջև խաղով։ Հանդիպումը կկայանա Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում։

Երկրորդ խաղում միմյանց հետ կմրցեն Ուկրաինայի և Անգլիայի հավաքականները։ Հանդիպումը կկայանա Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում։ Խաղի սկիզբը 23։00-ին է։

Երկու հանդիպումներն էլ ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվեն Արմենիա թիվիի և Արմենիա Պրեմիումի եթերում։

Եվրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: