Դեռ վաղ է ասել, որ Բենզեմայի ճանապարհը դեպի «Ոսկե գնդակ» բաց է. Ռոտեն

Ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Ժերոմ Ռոտենը վստահ չէ, որ Կարիմ Բենզեման կնվաճի «Ոսկե գնդակը»:

«Դեռ վաղ է ասել, որ Բենզեմայի ճանապարհը դեպի «Ոսկե գնդակ» բաց է։

Իհարկե, Կարիմն աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է, բայց ներեցեք ինձ մի փոքր համակրանքի համար Դե Բրույնեի հանդեպ, եթե «Մանչեսթեր Սիթին» հաղթի Չեմպիոնների լիգան, ապա նա է դառնալու ֆավորիտ»,- ասել է ՊՍԺ-ի նախկին խաղացողը RMC Sport-ին տված հարցազրույցում:

Բենզեման և Դե Բրույնեն պայքարում են միմյանց դեմ ՉԼ-ի կիսաեզրափակչի շրջանակում: Առաջին խաղում դե Բրույնեի «Սիթին» 4:3 հաշվով հաղթել է Բենզեմայի «Ռեալին»: