Այստեղ հարցը միայն փողը չէ, Բորուսիան շատ է կորցնում միավորներ բյուջեով ավելի ցածր թիմերի հետ խաղերում. Կրոս

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է Բունդեսլիգայի մրցակիցների նկատմամբ` «Բավարիայի» գերազանցության մասին.

Մյունխենցիները ժամանակից շուտ 31-րդ տուրում դարձան Գերմանիայի չեմպիոն՝ տասներորդ անգամ անընդմեջ նվաճելով չեմպիոնական տիտղոսը։

«Թիմերը պետք է ավելի կայուն դառնան: Դորտմունդի «Բորուսիայի» կամ «Լայպցիգի» նման թիմերն ի վիճակի են պայքարել «Բավարիայի» դեմ, բայց նրանց կայունություն է պակասում: Խոսքը միայն փողի մասին չէ:

Դորտմունդի «Բորուսիան» միավորներ է կորցնում ավելի ցածր բյուջե ունեցող թիմերի հետ հանդիպումներում։ Վերջին երկու-երեք մրցաշրջաններում «Բավարիան» անընդհատ հնարավորություններ էր տալիս նրանց, բայց ոչ ոք չօգտվեց դրանցից։ Այնպես որ, այստեղ միայն «Բավարիայի» խնդիրը չէ»,- ասել է Կրոսը Einfach mal Luppen փոդքաստում: