Պատասխան խաղում ամեն ինչ այլ կերպ է լինելու. Էմերի

«Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին մեկնաբանել է «Լիվերպուլից» կրած պարտությունը (0:2).

Թիմերը հանդիպել են Չեմպիոնների լիգայի առաջին կիսաեզրափակիչ խաղում։

«Կիսաեզրափակչում պետք է խաղալ այնպիսի ուժեղ մրցակիցների դեմ, որոնք լավ մարզավիճակում են, ինչպես «Լիվերպուլը»: Մենք ցանկանում էինք հաղթել, վերահսկել խաղը, բայց մեզ թույլ չտվեցին։ Մեզ չէր հաջողվում գրոհել, բայց պաշտպանվեցինք այնքան լավ, որքան կարող էինք, որպեսզի մեզ հնարավորություն տանք պատասխան խաղից առաջ:

Մեր մարզադաշտում ամեն ինչ այլ կերպ է լինելու։ Մենք ավելի շատ խնդիրներ կստեղծենք նրանց համար։

Սա «Լիվերպուլն» է՝ ուժեղ թիմ, ֆավորիտ։ Բայց մենք գիտենք, որ ի վիճակի ենք մրցել նրա հետ, հաջորդ շաբաթ մենք հնարավորություն կունենանք»,- Էմերիի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։