Ողջ 90 րոպեն ֆուտբոլի դաշտը նման էր նրա սեփական խաղահրապարակին. ՈւԵՖԱ

ՈւԵՖԱ-ի տեխնիկական դիտորդների խումբը գնահատել է Տիագո Ալկանտարայի ելույթը։

«Լիվերպուլի» կիսապաշտպանը լավագույն խաղացող է ճանաչվել «Վիլյառեալի» հետ Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչի առաջին խաղում (2:0)։

«Նա ցույց տվեց, որ շատ լավ է տեսնում խաղադաշտը և հիանալի փոխանցումներ է կատարում: Նա հեռանում էր հսկողությունից և մի քանի կարևոր խլումներ կատարեց:

Ամբողջ 90 րոպեների ընթացքում ֆուտբոլի դաշտը նման էր իր սեփական խաղահրապարակին»,- ասվում է դիտորդների հայտարարության մեջ։