CalcioMercato. Ռոման և Մխիթարյանը մոտ օրերս կսկսեն բանակցությունները

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է երկարաձգել պայմանագիրը հռոմեական ակումբի հետ:

Գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։

CalcioMercato-ի փոխանցմամբ՝ կողմերը բանակցությունները կսկսեն մոտ օրերս։ Ակումբը չի ցանկանում, որ խաղացողը հեռանա ազատ գործակալի կարգավիճակով։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կողմերը պատրաստ են մեկ տարով երկարաձգել պայմանագիրը։

Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա ֆուտբոլիստը Սերիա Ա-ում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: