Ռեալը, Բարսելոնան և Յուվենտուսը կարող են հեռացվել ՉԼ-ի 2022/23 մրցաշրջանից, եթե չվաճարեն տուգանքը

Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան» և «Յուվենտուսը» կարող են զրկվել Չեմպիոնների լիգայից։

Ավելի վաղ դատարանը չեղարկել էր Սուպերլիգայի ստեղծման համար ակումբներին պատասխանատվության ենթարկելու ՈւԵՖԱ-ի արգելքը։

Դատավարությունը կշարունակվի հունիսի 14-ին կողմերի մասնակցությամբ կայանալիք հանդիպմանը։

Մոտ ապագայում ՈւԵՖԱ-ն չի ակնկալում լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել ակումբների նկատմամբ, սակայն ապագայում նրանցից կպահանջվի վճարել 15 միլիոն եվրո տուգանք և փոխանցել եվրոպական մեկ մրցաշրջանի հասույթի 5%-ը։

Ավելի վաղ նման պատժամիջոցների են արժանացել Սուպերլիգան լքած 9 ակումբներ։

Եթե ​​«Ռեալը», «Յուվեն» և «Բարսան» հրաժարվեն կատարել այդ պարտավորությունները, ապա կարող են հեռացվել Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի մասնակցությունից, փոխանցում է La Gazzetta dello Sport-ը: