Հայտնի է` որքան կարժենա Սիթիի ֆուտբոլիստը Միլանի վրա

«մանչեսթեր Սիթիի» վինգեր Ռիադ Մահրեզը կարող է տեղափոխվել Ա սերիա.

«Միլանը» հետաքրքրված է «քաղաքաբնակների» ֆուտբոլիստով, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Ռոսոներիները ցանկանում են ամրապնդել աջ կիսապաշտպանի-վինգերի դիրքը։ Ի սկզբանե «Միլանի» գլխավոր տարբերակը Դոմենիկո Բերարդին էր, սակայն ակումբը կարծում էր, որ Սասուոլոյի 30 միլիոն եվրոյի պահանջը չափազանց շատ է այս խաղացողի համար։

Իսկ Մահրեզի պոտենցիալ տրանսֆերը գնահատվում է 40 մլն եվրո։ Նշվում է, որ «ռոսոներիներին» մտահոգում է ֆուտբոլիստի աշխատավարձը՝ տարեկան 6 միլիոն եվրո։