Վինիսիուս. Հուսով եմ` նա կհաղթի «Ոսկե գնդակը», Չեմպիոնների լիգան և Լա լիգան

Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը կարծում է, որ Կարիմ Բենզեման արժանի է «Ոսկե գնդակին»:

Ֆրանսիացի հարձակվողը դուբլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում (3:4):

«Հուսով եմ, որ Բենզեման կարող է լավ ավարտել մրցաշրջանը և հաղթել Լա լիգան, Չեմպիոնների լիգան ու «Ոսկե գնդակը»:

Երկրորդ խաղում մենք պետք է հանգստություն պահպանենք, աշխատենք և տեսնենք, թե ինչը պետք է բարելավենք եզրափակիչ դուրս գալու համար։ Գոլ բաց թողնել չի կարելի»,- ասել է երիտասարդ բրզիլացին ՈւԵՖԱ-ի պաշտոնական էջին։