Բենզեմայի ֆանտաստիկ ցուցանիշը Չեմպիոնների լիգայում

Մադրիդի «Ռեալի» 34-ամյա ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման, ով երկու գոլի հեղինակ դարձավ «Մանչեսթեր Սիթիի» հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում (3:4), դարձել է մրցաշարի ռեկորդակիր։ Այս մասին հայտնում է OptaJoe-ն Twitter-ում։

«Չելսիի» դեմ հեթ-տրիկից և «Մանչեսթեր Սիթիի» հետ դուբլից հետո Կարիմ Բենզեման դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին խաղացողը, որը մեկ մրցաշրջանում նույն երկրի ակումբների հետ փլեյ-օֆֆում 5 գոլ է խփել արտագնա խաղում։

Ընթացիկ մրցաշրջանում Բենզեման «Ռեալի» կազմում անցկացրել է 41 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ հեղինակելով 41 գոլ և կատարելով 13 գոլային փոխանցում: