Մբապեն 10 ձայն է ստացել Ֆրանսիայի նախագահական ընտրությունների 2-րդ փուլում

ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ստացել է 10 ձայն, հայտնում է L’Est Républicain-ը:

Տալնե փոքր կոմունայում, որտեղ ապրում է մոտ 400 մարդ, ՊՍԺ-ի հարձակվողը ստացել է առնվազն 10 ձայն։ Տեղեկագրերը լավ պատրաստված էին։ Սա խոսում է այն մասին, որ ակցիան ծրագրված էր։

Հաշվարկելիս ձայները հաշվի չեն առնվել, քանի որ Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը գրանցված չի եղել որպես նախագահի թեկնածու։

Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների առաջին փուլում Ռուբեյ կոմունայի մեկ ընտրող քվեարկել էր Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի օգտին։

Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթել է Էմանուել Մակրոնը: