Ռեալը հակառեկորդ է գրանցել երեկվա խաղում

Մադրիդի «Ռեալը» ակումբային հակառեկորդ է սահմանել՝ երկու անգամ գոլ բաց թողնելով «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղի հենց սկզբում, հայտնում է Opta Sports-ը:

Հանդիպման հաշիվը արդեն 2-րդ րոպեին բացեց Կևին դե Բրույնեն, իսկ 11-րդ րոպեին Գաբրիել Ժեզուսը կրկնապատկեց «քաղաքաբնակների» առավելությունը։

Իր պատմության մեջ առաջին անգամ «Ռեալը» 11-րդ րոպեին դրությամբ երկու գնդակ է բաց թողել Չեմպիոնների լիգայում։