Կլոպը գիտեր, որ դա դեռևս սկիզբն է. Հենդերսոն

«Լիվերպուլի» կիսապաշտպան և ավագ Ջորդան Հենդերսոնը կիսվել է 2016 թվականի Եվրոպայի լիգայի եզրափակչում «Սևիլիայի» դեմ խաղում պարտության մասին հիշողություններով, որում Յուրգեն Կլոպի թիմը պարտվել էր 1:3 հաշվով։

«Ես հիշում եմ այդ գիշերը, այն դեռ իրեն զգացնել է տալիս: Այդ օրը՝ խաղից հետո, ես ու տղաները ցանկանում էինք որքան հնարավոր է շուտ վերադառնալ հյուրանոցի մեր սենյակները, բայց մարզիչը որոշեց բոլորին հավաքել բարում։ Նա գիտեր, որ սա դեռ սկիզբն է: Նրա խոսքերը մեզ ուժ ու հավատ տվեցին ապագայի համար»,- ասել է Հենդերսոնը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ իսպանական «Վիլյառեալի» դեմ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում:

Հիշեցնենք, որ «Սևիլիան» 2016 թվականին գլխավորում էր Ունայ Էմերին, որն այժմ գլխավորում է «Վիլյառեալը»։