Կարիմ Բենզեման շարունակում է մնալ «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդը Goal.com-ի կողմից:
Վարկանիշի նախորդ տարբերակում Մադրիդի «Ռեալի» հարձակվողը նույնպես զբաղեցնում էր առաջին հորիզոնականը։
«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը ցուցակում երրորդ հորիզոնականից բարձրացել է երկրորդ՝ առաջ անցնելով «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուց: Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հինգերորդ տեղից նահանջել է յոթերորդ՝ առաջ թողնելով «Լիվերպուլի» վինգեր Սադիո Մանեին և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեին։
Հատկանշական է, որ ո՛չ ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին, ո՛չ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չեն ընդգրկվել լավագույն 20-յակում:
Լավագույն տասնյակում ներառվել են.
- Կարիմ Բենզեմա – «Ռեալ Մադրիդ»
- Մոհամեդ Սալահ – «Լիվերպուլ»
- Ռոբերտ Լևանդովսկի – «Բավարիա»
- Կիլիան Մբապե – ՊՍԺ
- Սադիո Մանե – «Լիվերպուլ»
- Կևին դե Բրույնե – «Մանչեսթեր Սիթի».
- Լուկա Մոդրիչ – «Ռեալ Մադրիդ»
- Վինիսիուս Ժունիոր – «Ռեալ Մադրիդ».
- Ֆիլ Ֆոդեն – «Մանչեսթեր Սիթի».
- Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ – «Լիվերպուլ»