Կոնտեն աստղաբաշխական պայմանագիր է ցանկանում ՊՍԺ-ից

Հայտնի է դարձել, թե ինչ պահանջներ է ներկայացրել ՊՍԺ-ն իտալացի մասնագետ Անտոնիո Կոնտեն:

Ինչպես հայտնում է RMC Sport-ը, իտալացին, որը ներկայումս «Տոտենհեմում» տարեկան վաստակում է մոտ 17 միլիոն եվրո, ցանկանում է ՊՍԺ-ում վաստակել մոտ 30 միլիոն եվրո: Եթե ​​ֆրանսիական ակումբը համաձայնի, ապա Կոնտեն կշրջանցի «Ատլետիկոյի» գլխավոր մարիզչ Դիեգո Սիմեոնեին և կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչը։

Անտոնիոն ցանկանում է լիովին վերահսկել ակումբի կյանքի բոլոր ասպեկտները և աշխատել միայն նրանց հետ, ում ինքն է ընտրում:

Բացի այդ, Կոնտեն ցանկանում է փարիզյան ակումբ բերել այսպես կոչված «սոցիալական ցանցերի տնօրենի», որպեսզի ավելի լավ վերահսկի դրանց օգտագործումը խաղացողների կողմից: Մասնավոր զրույցներում մարզիչը խոստովանում է, որ հոգնել է այն խաղացողներից, որոնց անվանում է «ինստագրամային»։

Նշվում է, որ փարիզցիները դեռ անմիջականորեն չեն շփվել Կոնտեի հետ։

Կոնտեի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականը։