Ռեալի քամբեքներն անհնար է կանգնեցնել. Ժեզուս

Գաբրիել Ժեզուսը կարծում է, որ Մադրիդի «Ռեալի» քամբեքները Չեմպիոնների լիգայում դժվար է կանգնեցնել:

Մրցաշարի կիսաեզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» ուժերը կչափի մադրիդյան ակումբի հետ։

Ինչպե՞ս կանգնեցնել Մադրիդի «Ռեալին», որը «Սանտյագո Բեռնաբեուում» վերադարձավ խաղ ՊՍԺ-ի և «Չելսիի» դեմ հանդիպումներում:

-Դա չի կարելի կանգնեցնել։ «Ռեալի» Գրեթե բոլոր ֆուտբոլիստները Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում խաղալու մեծ փորձ ունեն։ Դա շատ կարևոր է:

Բայց մենք հավատում ենք ինքներս մեզ: Անցյալ տարի մեր թիմը դուրս եկավ եզրափակիչ, բայց ցավոք, պարտվեց:

2020 թվականին դու խաղադաշտ դուրս եկար Բեռնաբեուում, գոլ խփեցիր և կարմիր քարտ վաստակեցիր Սերխիո Ռամոսի համար:

Շատ դժվար էր և լարված, ինչպես միշտ, երբ խաղում ես «Բեռնաբեուում»` «Ռեալի» դեմ: Մենք հաղթեցինք, բայց մրցակիցը փորձում էր խաղը բեկել:

Ես ուրախ էի օգնելու իմ թիմին, բայց հիմա այլ կերպ կլինի՝ այլ խաղացողների հետ»,- «քաղաքաբնակների» հարձակվողի խոսքերն է փոխանցում Marca-ն: