Ռեալ վերադառնալն իմ որոշումը չէր. Անչելոտի

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին բացատրել է ակումբ վերադառնալու պատճառները.

«Այս Չեմպիոնների լիգայում մենք շատ դժվար հանդիպումներ ունեցանք, սովոր ենք դժվարություններին։ Մենք պայքարեցինք հաջողության համար, և ամեն ինչ ստացվեց մեր օգտին։ Կասկած չկա, որ վաղն էլ ենք պայքարելու։

Մենք չենք մտածում այն ​​մասին, թե ինչ կլինի շաբաթ օրը («Ռեալը» կարող է չեմպիոն հռչակվել Իսպանիայում): Մենք շատ ավելի մոտ ենք տիտղոսին, կարող ենք տանել այն մեր մարզադաշտում և կփորձենք դա անել։ Ուրախ ենք, որ առաջնության ավարտից մեկ ամիս առաջ կարևոր մրցաշարում հաղթելու հնարավորություն ունենք։

Ինչո՞ւ վերադարձաք «Ռեալ»:

-Որովհետև նրան մարզիչ էր պետք։ Ուրախ էի վերադառնալու համար, բայց դա իմ որոշումը չէր։ Սակայն «Ռեալը» հավատում էր նրան, ինչ ես կարող եմ անել, և ես հաճույք եմ ստանում այստեղ աշխատելուց»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում «Ռեալի» պաշտոնական էջը: