Ես ատում եմ, Sky Sports-ին, երբ անընդհատ հեռարձակում է Կոմպանիի գոլը. Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հիշել է «Մանչեսթեր Սիթիի» ավագ Վենսան Կոմպանիի՝ 2018/19 մրցաշրջանում «Լեսթերի» դարպասը խփած գոլը։

Հիշեցնենք, որ այս գոլով բելգիացին կարևոր հաղթանակ բերեց իր թիմին, որը հետագայում առանցքային դեր խաղաց չեմպիոնական մրցավազքում։

«Ես ընդհանրապես չեմ հետևում «Մանչեսթեր Սիթիին»: Դիտում եմ նրանց հանդիպումները միայն այն ժամանակ, երբ խաղում ենք նրանց հետ։ Ես ատում եմ, երբ Sky Sports-ը մշտապես հեռարձակում է Կոմպանիի գոլը, դա իմ կյանքի ամենավատ պահերից մեկն է»,- ասել է Կլոպը մամուլի ասուլիսի ժամանակ։

Այս պահին «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում առաջատարն է և մեկ միավորով առաջ է «Լիվերպուլից»։ Մրցաշրջանի ավարտին մնացել է 5 տուր։