Իտալիայի հավաքականի պաշտպան Սպինացոլան 4 ամիս բաց կթողնի վնասվածքի պատճառով

Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Սպինացոլան 4 ամիս բաց կթողնի վնասվածքի պատճառով։ Այս մասին հայտնում է Sky Sport Italia-ն։

Եվրո-2020-ի քառորդ եզրափակչի՝ Բելգիայի հետ խաղի 79-րդ րոպեին Սպինացոլան, արցունքն աչքերին, լքեց խաղադաշտը պատգարակով։

Հանդիպումը, հիշեցնենք, ավարտվել է իտալական թիմի՝ 2-1 հաշվով հաղթանակով։

Աղբյուրի փոխանցմամբ, Սպինացոլայի մոտ աքիլեսյան գարշապարի վնասվածք է ախտորոշվել։ Սպասվում է, որ վերականգնման համար իտալացի խաղացողից 4 ամիս կպահանջվի։

Եվրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: