🎥Եվրո-2020. Ֆրանսիան չկարողացավ հաղթել Հունգարիային

Եվրո-2020-ի խմբային փուլի 2-րդ տուրի F խմբում Հունգարիայի հավաքականը Բուդապեշտում ընդունել էր Ֆրանսիայի ընտրանուն։ Խաղն ավարտվեց 1-1 հաշվով։

Հանդիպման առաջին գոլը խփվեց առաջին կեսին ավելացված երկրորդ րոպեին․ աչքի ընկավ Ֆիոլան։ Ֆրանսիացիները, սակայն երկրորդ կեսում կարողացան հավասարեցնել հաշիվը․ 66-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավեց Անտուան Գրիզմանը։

Խաղի մնացած հատվածում թիմերից ոչ մեկին ավելին անել չհաջողվեց։

Այսպիսով, Ֆրանսիան F խմբում բարձրացավ մաքուր առաջին տեղ՝ ունենալով 4 միավոր։ Հունգարիան 1 միավորով 3-րդ տեղում է։ Այս երկու հավաքականներից բացի F խմբում հանդես են գալիս նաև Պորտուգալիայի (3 միավոր) և Գերմանիայի (0) հավաքականները, որոնք միմյանց դեմ կմրցեն այսօր։