Աբրահամը պատմել է, թե ինչպես է Մոուրինյոն իրեն համոզել տեղափոխվել Ռոմա

«Ռոմայի» հարձակվող Տեմի Աբրահամը պատմել է, թե ինչպես է Ժոզե Մոուրինյոն համոզել իրեն միանալ «Ռոմային»:

«Առաջին բանը, որ նա ասաց ինձ. «Կմնա՞ս անձրևոտ Անգլիայում, թե՞ կգաս Հռոմ, որտեղ շատ արև կա»: Ծիծաղեցինք, հետո ասաց, որ լուրջ է խոսում։ Ես նրան միշտ հոր պես եմ վերաբերվել։ Մոուրինյոն ասաց, որ «Ռոման» և իտալական ֆուտբոլում դրսևորելու հնարավորությունն ինձ համար լավագույն տարբերակն է այս պահին։ Դա թույլ կտա ճանաչելի դառնալ ոչ միայն Անգլիայում, այլև ողջ աշխարհում։ Այս փաստարկները բավարար էին։

Մոուրինյոն հիանալի է զգում, երբ եմ ես ամբողջությամբ խաղի մեջ, և երբ մտքերով այլ տեղ: Նա գիտի, թե ինչպես կարելի է թիմին մոտիվացնել, ստիպում է քեզ մարզական սով զգալ, նոր հաջողությունների ծարավ ունենալ։ Նա նման է մաքուր օդի։ Երբ մենք պետք է ուշքի գանք, Ժոզեն օգնում է դա անել։ Եթե ​​մենք լավ ենք խաղում, նա գովում է մեզ, բայց միշտ պահանջում է կատարելագործվել»,- անգլիացի հարձակվողի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական էջը: