ՊՍԺ-ն կողմնորոշվել է նոր գլխավոր մարզչի հարցում

Ըստ տեղեկությունների, Մաուրիսիո Պոչետինոն դե յուրե հեռանալու է ՊՍԺ-ից: Նրա հետ պայմանագրի խզումը վերջնական փուլում է:

Ինսայդերները նշել են, թե ով կլինի փարիզյան ակումբի նոր գլխավոր մարզիչը։

Պոչետինոյի փոխարինողը կլինի «Տոտենհեմի» մարզիչ Անտոնիո Կոնտեն, հայտնում է The Times-ը:

Հատկանշական է, որ Կոնտեի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը, սակայն ՊՍԺ-ի համար անհնարին ոչինչ չկա՝ հաշվի առնելով նրանց ֆինանսական հնարավորությունները։

Կան տեղեկություններ, որ անձամբ 52-ամյա մասնագետն է իր ծառայությունները առաջարկել փարիզցիներին: