Ռոդրի. Սիթին ուժեղ է Ռեալից, բայց դա պետք է ապացուցել խաղադաշտում

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին խոսել է Մադրիդի «Ռեալի» հետ սպասվելիք խաղի մասին:

Ո՞րն է «Ռեալի» գլխավոր վտանգը Անչելոտիի օրոք:

-Մենք լավ գիտենք, թե ինչպես են նրանք խաղում, և գիտակցում ենք, թե ինչ փորձ ունեն Չեմպիոնների լիգայում։ Նրանք գիտեն, թե ինչպես դիմանալ և սպասել գոլ խփելու իրենց պահին: Սա նրանց հիմնական առավելությունն է։

«Ռեալը» կարող է չտիրապետել գնդակին ամբողջ 90 րոպեն, բայց նրանք միշտ վտանգավոր են: Պետք է զգույշ գործենք և առավելագույն օգուտ քաղենք տնային առաջին խաղից:

Խաղադաշտի կենտրոնը մեծ դեր կունենա՞ դիմակայությունում։

-Իհարկե։ Ես պետք է հանգստություն պահպանեմ: Մեզ անհրաժեշտ կլինի կամքի ուժ դրսևորել, եթե ինչ-որ պահի հարկավոր լինի դիմանալ:

Կարծում եմ՝ մենք ավելի ուժեղ ենք, քան «Ռեալը», բայց դա պետք է ապացուցել խաղադաշտում»,- իսպանացի ֆուտբոլիստի խոսքերն է հայտնում Diario Sport-ը:

Թիմերի միջև Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 26-ին` Անգլիայում: