Չավի. Ես սխալվել եմ որպես մարզիչ և կանգնած եմ այստեղ, որպեսզի դա ասեմ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոստովանել է, որ իր ֆուտբոլիստները մոտիվացիայի պակաս են ունեցել «Ռայո Վալյեկանոյի» դեմ խաղում (0:1):

«Ես սխալվել եմ որպես մարզիչ, և կանգնած եմ այստեղ, որպեսզի դա ասեմ: Կարծում էի, որ դա ինձ մոտ ստացվել է, բայց ի վերջո չկարողացա մոտիվացնել խաղացողներին։

Երբ մենք խոսում էինք ընդմիջմանը, ես մտածեցի, որ չափազանց անհանգստացած ենք և դրա համար վճարեցինք առաջին խաղակեսում։ Երկրորդ խաղակեսում ամեն ինչ այլ կերպ էր, բայց դա մեզ չօգնեց։ Մենք լավ և ուժեղ խաղացինք, բայց չկարողացանք գոլ խփել։

Պետք է շարունակենք պայքարել ու գոնե պահպանենք երկրորդ տեղը»,- Չավիի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն: