Laureus. Մաքս Ֆերստապենը ստացել է «Տարվա մարզիկ» մրցանակը

Ֆորմուլա 1-ի 2021 թվականի աշխարհի չեմպիոն Մաքս Ֆերստապենը ստացել է հեղինակավոր Laureus տարվա լավագույն մարզիկ մրցանակը։

Բացի «Ռեդ բուլի» ավտոարշավորդից, մրցանակին հավակնել են լեգենդար քվոտեբեք և Super Bowl-ի յոթակի չեմպիոն Թոմ Բրեդին, լողորդ Կալեբ Դրեսելը, Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, աթլետ Էլիուդ Կիպչոգեն և թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը:

Նախկինում Ֆորմուլա1-ի ավտոարշավորդներից այս մրցանակը ստացել էիմ Միխայել Շումախերը (երկու անգամ), Սեբաստիան Ֆետելը և Լյուիս Հեմիլթոնը։