Ռոնալդուն գլխավորում է Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակը

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն գլխավորում է Անգլիայի առաջնության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակը։

Ինչպես հայտնում է L’Equipe-ը, 37-ամյա պորտուգալացի հարձակվողը տարեկան ստանում է 31 մլն եվրո։ Երկրորդ տեղում «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն է՝ 24 միլիոն եվրո աշխատավարձով։ Եռյակը եզրափակում է «Յունայթեդի» մեկ այլ խաղացող՝ դարպասապահ Դավիդ Դե Խեան, որը ստանում է 22 միլիոն եվրո։

Հարկ է նշել, որ «կարմիր սատանաների» ևս երկու խաղացող հայտնվել է լավագույն հնգյակում՝ Ջեյդոն Սանչոն և Ռաֆայել Վարանը։