«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է գնել Ֆրենկի դե Յոնգին «Բարսելոնայից»:
Կատալոնական ակումբը ուրախ կլինի, եթե կարողանա 70 միլիոն եվրոյով վաճառել 24-ամյա կիսապաշտպանին, El Chiringuito TV-ին ասել է լրագրող Խոսե Ալվարեսը։
«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել դե Յոնգին, որը հաջորդ մրցաշրջանից կգլխավորի Էրիկ տեն Հագը, ով աշխատել է Ֆրենկիի հետ «Այաքսում»:
Կատալոնական ակումբը հոլանդացու «Այաքսից» տեղափոխության մասին հայտարարել էր 2019 թվականի հունվարին, սակայն տրանսֆերը կայացավ ամռանը։ Կիսապաշտպանի համար «Բարսան» վճարել է 75 միլիոն եվրո, ևս 11 միլիոնը նախատեսված է բոնուսների տեսքով։
Ընթացիկ մրցաշրջանում կենտրոնական կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։