Նա դարձավ աշխարհում լավագույններից մեկը, և մենք պետք է ձեռք բերեինք նրան. Լեոնարդո

ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն խոսել է ակումբում դարպասապահների հետ կապված իրավիճակի մասին.

«Ամեն ինչ պարզ է հենց սկզբից. Մենք հիանալի խաղ ցույց տվող Կեյլոր Նավաս ունեինք, և շատ գոհ էինք նրանից: Բայց Դոննարուման դարձել է աշխարհի լավագույն դարպասապահներից մեկը, ուստի տրանսֆերն այնուամենայնիվ պետք է կատարվեր՝ անկախ Նավասի ներկայությունից։

Փորձեցինք երկու դարպասապահներին էլ խաղի ռիթմը որսալու հնարավորություն տալ։ Նրանք լավ են հասկանում իրավիճակը։ Երբ ժամանակը գա, որոշում կայացնելու խնդիր չենք ունենա։ Կա տարբերակ բոլորի համար»,- ասել է Լեոնարդոն Sky Sport Italia-ին տված հարցազրույցում: