Իսպանական ակումբն առաջարկ է կատարել Իսկոյին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն մրցաշրջանի ավարտից հետո կարող է միանալ «Բետիսին» ազատ գործակալի կարգավիճակով, հայտնում է Marca-ն:

Անդալուսյան ակումբը 30-ամյա իսպանացուն առաջարկել է 2 տարվա պայմանագիր, ըստ որի՝ նա «Բետիսում» կմտնի թոփ 3 ամենաբարձր աշխատավարձ ստացող ֆուտբոլիստնեի մեջ։

«Բետիսի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին լավ ծանոթ է Իսկոյին «Մալագայում» նրանց համատեղ աշխատանքով։

Կիսապաշտպանը «Ռեալում» խաղային պրակտիկայի պակաս ունի։ Նրա պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև այս տարվա հունիսի 30-ը։